Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրները
1 ր. | 2019-07-15«Օրբելի» կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 2-ին և 3-ին:
Ընդունվում են գիտական հոդվածներ, որոնք գրախոսվելու են։ Դրական եզրակացությամբ գրախոսված հոդվածները կհամարվեն ԲՈԿ-ի կողմից ընդունված գիտական աշխատանք և կզեկուցվեն համաժողովում:
Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը 2019թ. Սեպտեմբերի 24-ն է:
Հոդվածներին ներկայացվող պահանջները։
- Ներկայացվող հոդվածները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված առաջարկներ, ինչպես բնակչության բնական աճի, այնպես էլ՝ միգրացիայի հարցերում:
- Ընդունելի են նաև այլ ոլորտների ռազմավարությունների վերաբերյալ հոդվածներ, որոնք, ուղղակիորեն չառնչվելով Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ունակ են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ։
- Ընդունելի են հոդվածներ, որոնք վերաբերում են ժողովրդագրական քաղաքականության ու ռազմավարության մշակման և գնահատման ժամանակակից տեսություններին և մեթոդաբանական մոտեցումներին, որոնց կիրառությունը Հայաստանում կարող է իրատեսական և արդյունավետ լինել։
- Հոդվածները կարող են վերաբերել հետևյալ ոլորտներին.
- տնտեսական,
- սոցիալական,
- առողջապահական,
- մշակութային,
- կրթական,
- ինֆորմացիոն,
- ռազմական,
- տարածքային քաղաքականություն,
- ենթակառուցվածքներ,
- պատմական փորձ (իրատեսական և արդյունավետ Հայաստանի կամ Արցախի համար)
- Ուղեղների արտահոսքի կանխում, նվազեցում և վերադարձ,
- Այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ։
Տեխնիկական պահանջները
Հոդվածների ծավալը՝ մինչև 15 էջ, ներառյալ՝ գրաֆիկները, աղյուսակները, անոտացիան (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և հանգուցային բառերը (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։
Հոդվածներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Համաժողովի կազմակերպչական խորհրդի հեռ.՝ 060-40-70-40; 096-55-75-38
«Օրբելի» կենտրոն, Երևան, Արշակունյաց 44: